Բրազիլիայում գերեզման են առաջարկում սիրելի ֆուտբոլիստի կողքին


18:59 , 31 հոկտեմբեր, 2014

Replik.am-ը գրում է․

«Կորինտիանս» բրազիլական ֆուտբոլային ակումբը պատրաստվում է բացել սեփական գերեզմանատունը, որտեղ երկրպագուները ցանկությամն դեպքում կարող են թաղվել իրենց սիրելի ֆուտբոլիստի կողքին: «Կորինտիանս հավետ» անունը կրող գերեզմանատունը գտնվում է Սան-Պաուլո քաղաքի արվարձաններից մեկում:

Բրազիլական ակումբի ղեկավարության որոշմամբ, գերեզմանատանը ննջելու են ակումբի նաև այն լեգենդար ֆուտբոլիստները, որոնք արդեն  հրաժեշտ են տվել կյանքին, սակայն թաղված են այլ վայրում:

Հավելենք, որ Հարավային Ամերիկայում սա այնքան էլ զարմանալի դեպք չէ, քանի որ էքսկլյուզիվ գերեզմանատներ ունեն մի քանի ակումբներ ևս, այդ թվում` արգենտինական «Բոկա Խունյորսը»: