Գալուստ Սահակյանի համոզմամբ՝ ընդդիմությունը իշխանություններին դեռ պահանջներ չի ներկայացրել


18:33 , 31 հոկտեմբեր, 2014

Tert.am-ը գրում է․

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը գտնում է, որ երկրում ձևավորված ընդդիմությունը իշխանություններին դեռևս պահանջներ չի ներկայացրել, իսկ իրենք կատարում են կառավարության ծրագիրը, որը հաստատել են իրենք: Իսկ ընդդիմության՝ իշխանափոխության պահանջը համարում է խոսքի ազատություն:

«Կարծում եմ, որ միշտ էլ պայքարելն իր արդյունքը տալիս է, և կարևոր չէ, թե այդ արդյունքի մեծությունն ինչքան կլինի: Մենք կողմնակից ենք սահմանադրական ճանապարհով ցանկացած փոփոխություն կատարելուն»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ