Հայ գործարարներից ամենախոշոր հարկատուն Սամվել Ալեքսանյանն է


17:05 , 31 հոկտեմբեր, 2014

Ծանոթանալով Հայաստանի տասը խոշոր հարկատուների ցանկին՝ հասկանում ես, որ տեղական արտադրողները, մեղմ ասած, ուժեղ դիրքերում չեն, ինչը շատ մտահոգիչ է: Տասնյակում տեղական արտադրության միակ ներկայացուցիչը, ով միայն տեղական արտադրությամբ զբաղվելով է հայտնվել հարկատուների տասնյակում, «Գրանտ Տոբակո» ընկերության սեփականատեր Միքայել Վարդանյանն է (ընկերությունը վճարել է 7 մլրդ 259 մլն դրամ):
Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվող Հայաստանն ուղղակիորեն պետք է զարկ տա տեղական արտադրության զարգացմանը, և մենք ամեն բան պետք է անենք, որ առաջիկայում հարկատուների տասնյակում հիմնականում տեղական արտադրողներ լինեն:
Մեր պետության զարգացման և քաղաքացու սոցիալական բարեկեցության հիմնական գրավականը տեղական արտադրությունն է:
Եթե հաշվի առնենք, որ հարկատուների առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցնում են ռուսական ընկերություններ «Գազպրոմ Արմենիա»-ն և «Վիվա Սելլ ՄՏՍ»-ը, ապա հայ գործարարներից ամենախոշոր հարկատուն Սամվել Ալեքսանյանն է, ով վճարել է 15 մլրդ 752 մլն դրամ հարկ: