Էնի Թոմլինը չափազանց լուրջ է վերաբերվում հելոուինին, այնքան լուրջ, որ մի ամբողջ ամիս շարունակ տարբեր կերպարներ էր փորձում։ Արդյունքում ստացվեց 31 նկարից բաղկացած հետաքրքիր ֆոտոշարք։ Մենք այս հոդվածում զետեղել ենք այդ ֆոտոշարքի առավել տպավորիչ լուսանկարները։ Դրանք ապացուցում են, որ Թոմլինը կերպարանափոխվելու իսկական վարպետ է։