Հրապարակվել են բոլորիս տվյալները, որոնք գողացվել են բջջային օպերատորներից


13:26 , 31 հոկտեմբեր, 2014

Երեկ inchka.am կայքում հրապարակվել էին գրեթե բոլորիս տվյալները` հեռախոսահամար, անուն ազգանուն, բնակության վայր: Ըստ մեր տեղեկությունների՝ այս տվյալները գողացվել են բջջային օպերատորների սերվերներից: Այժմ խնդրում եմ, որ բջջային օպերատորները հանդես գան հայտարարությամբ և բացատրություն տան, թե ինչու ժամանակին չեն տեղեկացրել, և ինչու ժամանակին չեն ներդրվել անվտանգության մեխանիզմներ, որ մեր անձնական տվյալները լինեին պաշտպանված, այլ ոչ թե բոլորին հասանելի: