Հելոուինը քննադատելուն զուգահեռ պետք է փորձենք գտնել նրա հայկական այլընտրանքը


11:57 , 31 հոկտեմբեր, 2014

Հելոուինը քննադատելուն զուգահեռ պետք է փորձենք գտնել նրա հայկական այլընտրանքը, ինչը հնարավորություն կտա հայ երիտասարդներին նշելու սեփական արժեհամակարգին ավելի մոտ և հայկական արմատներ ունեցող նմանատիպ տոն՝ քրիստոնեական մոտիվներով: 
Նման փորձ մենք արդեն ունենք. Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ջանքերով Սուրբ Սարգսի տոնը եկավ փոխարինելու Սուրբ Վալենտինի տոնին և տարեցտարի առավել շատ երիտասարդներ, հրաժարվելով Սբ Վալենտինի տոնից, նշում են մերը՝ Սուրբ Սարգսի տոնը:
Ինչ-որ մի բան ավելի հիմնավոր կարող ենք հերքել և արմատախիլ անել մեր հասարակությունից, երբ դրա տեղը դնենք համարժեք, բայց հայեցի որևէ արժեքավոր բան: