«Իսլամական պետություն». մենք գլխատել ենք քրդական դիմադրության խորհրդանիշը


10:53 , 31 հոկտեմբեր, 2014

Վերջին օրերին իսլամականները սոցիալական ցանցերում լայնորեն տարածում են մի լուսանկար, որտեղ ԻՊ-ի զինյալներից մեկն իր ձեռքում է պահել գլխատված կնոջ գլուխ. խոսքը քրդերի շրջանում հայտնի, Քոբանիում իսլամականների դեմ պայքարող քրդական ինքնապաշտպանական ուժերի կանանց ջոկատներից մեկի անդամ Ռեհանա անվանումով քրդուհու մասին է:
Իսկ կցված լուսանկարը, որն ինչ-որ առումով քրդական դիմադրության խորհրդանիշն է դարձել, արվել է ընդամենը օրեր առաջ և կրում է հետևյալ խորագիրը՝ «Ռեհանան արդեն 100 իսլամական է ոչնչացրել»:
Քրդական կողմի պաշտոնական արձագանքը դեռևս բացակայում է: