«Փարիզյան սուրճը» կբացվի գալիք երկուշաբթի


16:06 , 25 փետրվար, 2012

Այսօր «Փարիզյան սուրճ» ընկերության նախկին սեփականատեր, ֆրանսահայ գործարար Վալերի-Աշխեն Գործունյանը հարցազրույց է տվել Lragir.am-ին և հայտարարել, որ «Փարիզյան սուրճը» կբացվի գալիք երկուշաբթի: Սրճարանի փակ լինելը նա պայմանավորեց սրճարանի խոհանոցի վերանորոգման աշխատանքների հետ, որոնք արդեն ավարտվում են: «Փարիզյան սուրճի» սիրահարները կարող են հանգիստ շունչ քաշել, քանի որ մինչև այս երկար ժամանակ խոսվում էր, որ սրճարանն ընդհանրապես կարող է չբացվել: