Վեներայի վրա Արևը ծագում է Արևմուտքից և մայր մտնում Արևելքում


04:25 , 31 հոկտեմբեր, 2014

 Վեներան Երկրին ամենամոտ մոլորակն է, նրանց չափերն էլ են իրար մոտ: Այդ պատճառով է, որ երբեմն համարում են, որ Վեներան կարող է մարդկանց համար դառնալ «երկրորդ տուն»: Բայց իրականում այդպե՞ս է: Դժվար թե որևէ մեկը կամավոր թողնի Երկիրն ու ապրելու համար տեղափոխվի այնտեղ, ուր մշտական հրաբուխներ են ժայթքում և հազվադեպ չէ, որ ջերմաստիճանն ընկնում է մինչև 450 աստիճան, իսկ մթնոլորտը գրեթե ամբողջովին ածխաթթվային գազից է: Մի խոսքով՝ կյանքը մեր Երկրի վրա հրաշալի է: