Ռիժկովը աչքիս լույսը չէ ու հաստատ հերոս չէ, առավել ևս Հայաստանի:
Մաքսային մտնելը հիմարություն է, դեպի Արցախ մաքսակետեր տնկելը եռակի հիմարություն է:
Զզվեցինք արդեն այս առիթով ռուսների հաճախակի դարձած այցելություններից ու էշ-էշ դուրս տալուց` այդ թվում Արցախի մասին:
Բայց Ռիժկովի վերջին համեմատությունը Արցախի ու Ղրիմի մասով որոշ իմաստ ունի:
Եթե Հայաստանում իշխողները Արցախը պահեին Հայաստանի կազմում ու այդպես էլ ներկայացնեին աշխարհին, այսօր ոչ մեկը չէր համարձակվի ինչ-որ դատողություններ անել հայ-ղարաբաղյան անհեթեթ սահմանի մասին կամ Արցախի իբր դեռ անորոշ կարգավիճակի մասին: