Հայոց Բանակը Հայ հասարակության մեջ այժմ միակ վայրն է, որտեղ կա փոխըմբռնում


19:39 , 30 հոկտեմբեր, 2014

10 հոգի՝ ընկեր-հարազատներով նստած, ուտում խմում, հետո իրար մորթում են: Ընդ որում՝ ներկա է նաև սպանվածի հայրը, սակայն ոչինչ չի կարողացել անել... Հիմա հետ գամ ու մի ուրիշ տեղ գնամ, որտեղ տարբեր միջավայրից, տարբեր դաստիարակություն ստացած 18-20 տարեկան տղաներ են հավաքված: Այդ տեղը բանակն է, որտեղ եթե հանկարծ մեկ զինվորը սայթաքում ու ընկնում ա, ազգովի սկսում ենք շան լափը լցնել բանակի ղեկավարության գլխին:
Բա դե տեսեք, մերձավորներով շրջապատված քեֆերի ժամանակ ո՞նց են իրար սպանում, էն էլ կայացած հասուն տղամարդիկ: Հայոց Բանակը Հայ հասարակության մեջ այժմ միակ վայրն է, որտեղ կա փոխըմբռնում, հարգանք միմյանց նկատմամբ, կա գաղափարական ընդհանուր պայքար և վերջապես Հայ հասարակության մեջ միակ տեղն ա, որտեղ տիրում ա 100 տոկոս առողջ մթնոլորտ: