Շվեդիան ԵՄ անդամ առաջին երկրին է, որ Պաղեստինը պաշտոնապես ճանաչեց որպես պետություն


18:42 , 30 հոկտեմբեր, 2014

Replik.am-ը գրում է․

Շվեդիան Պաղեստինը պաշտոնապես ճանաչել է որպես պետություն, այս մասին գրում է Agence France-Presse-ը` հղում անելով թագավորության արտաքին գործերի նախարարի հայտարարությանը: Այսպիսով` Շվեդիան դարձավ ԵՄ անդամ առաջին երկիրը, որը Պաղեստինը ճանաչեց որպես պետություն:

Նշենք, որ Ստոկհոլմի մտադրության մասին դեռ հոկտեմբերի 3-ին հայտարարել էր Շվեդիայի նոր վարչապետ Ստեֆան Լևենը: