Tert.am-ը գրում է․
Պատկան մարմինները զբաղվում են Երևանի պետական համալսարանում ֆիզկուլտուրայի դասաժամին օրերս մահացած ուսանողի գործով, իսկ ԵՊՀ-ն ծառայողական քննություն է անցկացնում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ նշելով, թե մի երկու օր կտևի, որպեսզի բոլոր փաստաթղթերը նայեն:
«Հանձնաժողովն այսօր առավոտվանից աշխատում է»,-ասաց նա:
Հարցին, թե այնուամենայնիվ, ուսանողը բժշկական թուղթ ունեցե՞լ է, և նշված եղե՞լ է նրա հիվանդության մասին, Արամ Սիմոնյանը պատասխանեց. «Բոլորը մեկ առ մեկ ստուգվում են: Հանձնաժողովը պրոռեկտորի գլխավորությամբ ուսումնասիրում է այդ ամբողջ գործընթացը: Այսօր առավոտվանից նրանք նստած են, և բուժկետերի թղթերն ուսումնասիրվում են»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ