«Ես գիտեմ՝ դու ինչով ես զբաղվում». Հովիկ Աբրահամյանը վիրավորել է ավիավթարի զոհի կնոջը


13:33 , 30 հոկտեմբեր, 2014

1in.am-ը գրում է․

2001 թվականին Իրանում վթարի ենթարկված օդանավի ինժեներ Համլետ Օհանյանի կինը՝ Լարիսա Օհանյանը, օրեր առաջ դիմել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին փոխհատուցում ստանալու համար:

Լարիսա Օհանյանը տարիներ շարունակ միայնակ մեծացնում է չորս երեխաներին և վարչապետից նրանց ուսման գումարն է խնդրել: Ի պատասխան՝ Հովիկ Աբրահամյանը պատասխանել է. «Ես գիտեմ՝ դու ինչով ես զբաղվում»:

Նման պատասխանը Լ.Օհանյանին շատ է վրդովվեցրել: Նա այսօր կառավարության շենքի դիմաց էր բերել իր երեխաների դիպլոմներն ու վկայականները՝ ասելով, թե այլևս ի վիճակի չէ վճարել նրանց ուսման համար»: