Հայտնի երաժիշտը վայրի բնության գրկում փղերի համար Բեթհովենի սոնատն է նվագել (PHOTO, VIDEO)


11:56 , 30 հոկտեմբեր, 2014

Երաժիշտ Փոլ Բարտոնը իր դաշնամուրն իր հետ տարավ Թաիլանդի Կանչանաբուրի քաղաքի լեռները։ Նա ցանկանում էր իր նվագով ուրախացնել շատ ծեր, վիրավոր ու կույր փղերին։ Բնականաբար, կատարման ընթացքում վարժեցնողները կանգնած էին փղերի կողքին՝ փղերի շարժումները վերահսկելու ու երաժշտի անվտանգությունն ապահովելու համար։