ԵՊՀ-ում մահացած ուսանողի գործով Քննչական կոմիտեում նյութեր են նախապատրաստվում. բացատրություններ են տվել ծնողները


10:55 , 30 հոկտեմբեր, 2014

Tert.am-ը գրում է․

Երևանի պետական համալսարանում երեկֆիզկուլտուրայի դասաժամին մահացած՝ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Լևոն Հայրապետյանի դեպքի առիթով ՀՀ քննչական կոմիտեում նյութեր են նախապատրաստվում:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և 
հասարակայնության հետ կապերի բաժնից՝ նյութերի նախապատրաստման ընթացքում բացատրություններ են տվել Լևոն Հայրապետյանի ծնողները` Ք. Ներսիսյանը և Ա. Հայրապետյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ