Ինչպես դաստիարակել երեխաներին. ծնողներին ուղղված 19 կարևոր պատգամ Մոնտեսորիի կողմից


11:40 , 30 հոկտեմբեր, 2014

1. Երեխայի լավագույն ուսուցիչը շրջակա աշխարհն է։

2. Եթե երեխային հաճախ են քննադատում, նա սովորում է դատապարտել։

3. Եթե երեխային հաճախ են խրախուսում, նա սովորում է գնահատել։

4. Եթե երեխայի մոտ թշնամանք են ցույց տալիս, նա սովորում է կռվել։  

5. Եթե երեխայի հետ ազնիվ են վարվում, նա սովորում է արդարամիտ լինել։  

6. Եթե երեխային հաճախ ծաղրում են, նա հակվում է երկչոտության։  

7. Եթե երեխան ապրում է ապահովության զգացումով, նա սովորում է հավատալ ու վստահել։

8. Եթե երեխային հաճախ են նախատում, նա սովորում է իրեն մեղավոր զգալ։

9. Եթե երեխայի արարքները հաճախ են հավանության արժանանում, նա սովորում է լավ վերաբերվել ինքն իրեն։

10. Եթե երեխայի հանդեպ հաճախ ներողամիտ են լինում, նա սովորում է համբերատար լինել։

11. Եթե երեխային հաճախ են քաջալերում, նա ինքնավստահություն է ձեռք բերում։

12. Եթե երեխան ապրում է ընկերական մթնոլորտում ու ինքն իրեն պիտանի է զգում, նա սովորում է սեր գտնել այս աշխարհում։

13. Երեխայի մասին բացասաբար մի՛ արտահայտվեք ո՛չ նրա ներկայությամբ, ո՛չ նրա բացակայությամբ։

14. Կենտրոնացե՛ք երեխայի մեջ դրական որակների զարգացման վրա, այնպես որ արդյունքում բացասականի համար իսկի տեղ էլ չմնա։  

15. Միշտ լսե՛ք ու պատասխանե՛ք Ձեզ դիմող երեխային։

16. Հարգե՛ք երեխային, ով սխալ է թույլ տվել, և նա կկարողանա հիմա կամ ավելի ուշ ուղղել այն։

17. Պատրա՛ստ եղեք օգնել փնտրտուքների մեջ գտնվող երեխային և աննկատ մնալ այն երեխայի համար, ով արդեն իսկ ամեն ինչ գտել է։  

18. Օգնե՛ք երեխային յուրացնել նախկինում չյուրացված բաները։ Արե՛ք դա հոգատարությամբ, զսպվածությամբ, անդորրով ու սիրով լցնելով շրջակա աշխարհը։  

19. Երեխայի հետ շփվե՛ք քաղաքակիրթ կերպով։ Փորձե՛ք զարգացնել նրա մեջ այն դրական հատկությունները, որոնցով ինքներդ էլ օժտված եք։