Վարչապետը պատասխանում է Նիկոլ Փաշինյանի հարցին


20:42 , 12 սեպտեմբեր, 2012

Ինչպես հաղորդել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում, ՀՀ կառավարությունն այժմ բանակցում է համաշխարհային ճանաչում ունեցող Intel ընկերության հետ, որի հետ ծրագրվում է ստորագրել հուշագիր , ըստ որի Intel-ը կպարտավորվի Հայաստանում բացել տարածաշրջանային կենտրոն և ստեղծել համակարգիչների հավաքման ձեռնարկություն: Այդ կերպ վարչապետը պատասխանել է ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին, թե երբ է կառավարությունը ծրագրում իրականացնել իր խոստումը, որը ներկայացվել է ծրագրում և վերաբերում է բոլոր առաջին դասարանցիներին համակարգիչ տրամադրելուն:

Վարչապետի խոսքով, կառավարության ծրագիրը նախատեսված է 2012-2017թթ համար և ըստ այդմ ծրագրվում է ամեն տարի տրամադրել մինչև 50 հազար անվճար համակարգիչ: Ընդ որում, նա հավելել է, որ այս և 2013թ բյուջեում նախատեսված չեն համակարգչի ձեռքբերման միջոցներ, քանի որ Intel-ի հետ բանակցությունները առայժմ շարունակվում են: Եթե չհաջողվի պայմանավորվել Intel-ի հետ, կառավարությունը կհայտարարի Հայաստանում համակարգիչների հավաքման ձեռնարկություն ստեղծելու միջազգային մրցույթ, որպեսզի կյանքի կոչվեն կառավարության տված խոստումները: