Գերմանական թանգարանը ցուցադրության է հանել 19-րդ դարի գողացված կտավը, որը տեսնել դեռևս չի թույլատրվում


05:27 , 30 հոկտեմբեր, 2014

 Tert.am-ը գրում է.

Գերմանիայի Վիսբադենի թանգարանում ցուցադրվում է 19-րդ դարի ամենանշանավոր գործերից մեկը, որը գողացված էր համարվում նացիստների կողմից:

Ինչպես գրում է Daily Mail-ը՝ այցելուները դեռևս չեն կարողանան տեսնել Հանս ֆոն Մարեի Die Labung գլուգործոցը: Կտավը ներկա պահին հետևն առաջ է կախված թանգարանի պատին, արվեստագետները կարող են այն տեսնել միայն հետևի կողմից:

Սա թանգարանի կողմից կազմակերպված արշավի շրջանակում է արվում, որի միջոցով ցանկանում են 230 000 ֆունտ ստերլինգ հավաքել, որն անհրաժեշտ է կտավը վերջին օրինական սեփականատիրոջ ժառանգից գնելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ