1920թ.-ի այս օրը թուրքական զորքերը գրավեցին Կարսը


00:46 , 30 հոկտեմբեր, 2014

Սա Հայոց պատմության խայտառակ էջերից մեկն է, քանզի հայոց հզոր բերդաքաղաքը հանձնվեց գրեթե առանց դիմադրության: Սա այն դեպքում, երբ ուներ երկարատև պաշտպանության բոլոր հնարավորությունները՝ և՛ զորք, և՛ զինամթերք, նույնիսկ ավիացիա ուներ, որից չունեին թուրքերը: