Եկեղեցին կղերը չեն


17:12 , 29 հոկտեմբեր, 2014

Ոմանք որոշ կղերին ուղղված քննադատությունը դիտարկում են որպես հայ եկեղեցուն ուղղված քննադատություն և մեղադրանքներ հնչեցնում քննադատողների հասցեին, վիրավորական ու անբարո արտահայտություններ կիրառում: Անբարո են բոլոր նրանք, ովքեր անհանդուրժողություն են սերմանում, վիրավորում քննադատություն հնչեցնողներին:
Եկեղեցին կղերը չեն, նրանք ընդամենը Աստծո տան սպասավորներն են՝ բոլորիս նման մահկանացուներ: Եկեղեցին ազգն է, ժողովուրդն է, եկեղեցին բոլորս ենք: Եկեղեցին շինություն չէ, այլ ազգային հավաքականություն է, ազգային միասնություն է և ազգային գաղափար: 
Ու որպեսզի այս եռամիասնությունն անաղարտ պահենք, ամուր պահենք՝ պիտի նաև կղերից պահանջենք ազնվություն ու շիտակություն, մաքրամաքուր գործունեություն:
Ոչ ոք Աստծո գործերը չի քննում, որովհետև դրանք անքննելի են, իսկ հասարակ մահկանացուները հաշվետու են Աստծուն և ժողովրդին...