Չկա ավելի հանգստացնող բան, քան Երկրի ընդերքից բխող բնական տաք աղբյուրների՝ առողջարար հանքանյութերով հարուստ ջուրը վայելելը։ Ահա աշխարհի ամենատպավորիչ 7 տաք աղբյուրները, որ կարող եք այցելել հաջորդ արձակուրդներին։
7 Կասկատա Դել Մուլինո, Տուսկանիա - Կասկատա Դել Մուլինոն գտնվում է հինավուրց Սատուրնիա քաղաքում: Այս ջրվեժ աղբյուրները տարվա բոլոր եղանակներին միևնույն՝ 37,5 ℃, ջերմաստիճանն ունեն։
6 Տրավերտինի տաք աղբյուրները, Կալիֆորնիա, ԱՄՆ - Տրավերտինի տաք աղբյուրներն իրենցից տաք հանքային ջրերի, փափուկ նստվածքների ու անկրկնելի գեղեցիկ բնապատկերների միաձուլում են ներկայացնում։
5 Չենայի տաք աղբյուրները, Ալյասկա, ԱՄՆ - Ալյասկայում գտնվող այս տաք աղբյուրը հայտնաբերվել են 100 տարի առաջ։ Այս վայրն ամեն տարի հարյուրավոր մարդիկ են այցելում՝ վայելելու բուժիչ ու կազդուրիչ աղբյուրների ջրերը, ինչպես նաև ձմռան ամիսներին հիանալու հյուսիսափայլով։
4 Միվատն բնական աղբյուր, Իսլանդիա - Միվատն աղբյուրը գտնվում է Իսլանդիայի հյուսիսարևելյան հատվածում՝ Արկտիկական շրջանից 65 մղոն դեպի հարավ։ Աղբյուրն իրենից լիճ է ներկայացնում, որը կազմավորվել է հրաբխային ժայթքումների ու սեյսմիկ ակտիվության հետևանքով։
3 Տակարագավա Օնսեն, Ճապոնիա - Տակարագավա Օնսեն աղբյուրը Տոկիոյից երկու ժավա հեռավորության վրա է գտնվում։ Աղբյուրի ջրերը հայտնի են իրենց բուժիչ ազդեցությամբ, մասնավորապես՝ դրանք բուժում են նյարդային համակարգի հետ կապված հիվանդությունները, արյան շրջանառության հետ կապված խնդիրները, մաշկային բորբոքումները, ձգված մկանները, հոդերը, ցավերն ու թուլությունը։
2 Պամուկա, Թուրքիա - Այս աղբյուրն առավել հայտնի է որպես «բամբակի ամրոց»։ Այն գտնվում է հունահռոմեական ու բյուզանդական Հիերապոլիս անտիկ քաղաքի փլատակների ծայրին։ Աղբյուրի ջրերը կուտակված են աստիճանաձև կարբոնատի հանքանյութի մեջ ու յուրահատուկ սյուրռեալիստական բնապատկեր են ստեղծում։
1 Ջիգոկուդանի կապիկների զբոսայգի, Ճապոնիա - Ջիգոկուդանի կապիկների զբոսայգին գտնվում է Ճապոնիայի Նագանո պրեֆեկտուրայի Շիմատակայ շրջանի Յամանուչի բնակավայրում՝ Յոկոյու գետի հովտում, որտեղ դուք հնարավորություն կունենաք տեսնելու ճապոնական հայտնի ձյան կապիկներին։