Ճանապարհին կքած, լքված մի պանդոկում


03:44 , 29 հոկտեմբեր, 2014

 Ճանապարհին կքած, լքված մի պանդոկում,
Ուր քաղցրաշերտ ժապավենի վրա շարված,
Սև ճանճերի մի բանակ էր գերեզմանում,
Հանդիպեցին ժամանակն ու մահը հանկարծ.
Ժամանակը, թե` «Իմ դիմաց դու անզոր ես,
Ես հոսում եմ անվերջ, անխոնջ ու ակամա,
Տիեզերքում աստղ եմ ծնում, երբ, աներես,
Դու զբաղված ես մարդուկներով` ինքնահմա»:
Մահն էլ սրան քմծիծաղով վրա բերեց.
«Թե մարդուկն այդ հեղինակն է ժամացույցի,
Եվ ով գիտի, թե ժամանակ, դու ու՞մ շունն ես,
Եթե հանկարծ մարդ բանական էլ չլինի»: