Հանկարծ բան չնախաձեռնենք, որովհետև (միգուցե) հակառակորդ(ներ)ը հենց դրան էլ սպասում են


21:51 , 28 հոկտեմբեր, 2014

Ամեն անգամ արտգործնախարարության որոշում կայացնող մակարդակի պաշտոնյաների հետ խոսելիս համոզվում եմ, որ մեր արտգործնախարարությունը գործում է (կամ ավելի ճիշտ՝ չի գործում)՝ ելնելով միայն մեկ սկզբունքից. «հանկարծ բան չնախաձեռնենք, որովհետև (միգուցե) հակառակորդ(ներ)ը հենց դրան էլ սպասում են»։ Սկզբունքը (կամ ավելի ճիշտ «չսկզբունքը») միշտ ներկայացվում է ճոխ գեղարվեստական ոճով համեմված տարբերակով՝ նպատակ ունենալով ստեղծել պատրանք, թե այն իր հիմքում ունի լուրջ վերլուծական բազա։ Կարծում եմ՝ սկզբունքն իր հիմքում իրականում ունի միայն պորտաբուծություն, ծուլություն, վախկոտություն և պրոֆեսիոնալիզմի բացակայություն։ Կարծում եմ նաև, որ հարկատուների միջոցների անիմաստ վատնում է տեղի ունենում այդ կառույցի պատճառով, որովհետև իրականում լինի արտգործնախարարությունը, թե չլինի, այս երկրի համար որևէ բան չի փոխվում (ասածս որպես անձնական վիրավորանք չընդունել)։