Սահմանադրությունը չի համապատասխանում մեր արժեքային համակարգին. այստեղից են բխում խնդիրները. Արծրուն Պեպանյան


14:28 , 28 հոկտեմբեր, 2014

Tert.am-ը գրում է․

Ըստ «Վերելք» քաղաքական ուսումնասիրությունների հիմնադրամի նախագահ Արծրուն Պեպանյանի՝ ընդդիմությունն այսօր գնում է մի ճանապարհով, որը, մոտ 20 տարի առաջ պարզ դարձավ, որ անարդյունավետ է և ժողովրդին տանում է ջարդի: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին այս մասին ասաց վերլուծաբանը և ընդգծեց, որ որևէ բան չի փոխվել այն օրերից, երբ 1996թ-ի նախագահական ընտրություններից հետո Վազգեն Սարգսյանը ժողովրդի հետ գնաց իշխանությունը վերցնելու, սակայն ուժային կառույցները կրակ բացեցին նրանց նկատմամբ:

«Դեռևս այն ժամանակներից ես ասում էի՝ մի տարեք մարդկանց սխալ ճանապարհով, մարդկանց ջարդելու են, այդպես էլ եղավ: Այսուհետև բոլոր այն շարժումները, որոնք պատերազմ կհայտարարեն իշխանություններին, զոհվելու են ու նախկինում էլ զոհվել են: Չկա այպիսի շարժում ու չի էլ լինելու, որը կհաղթի իշխող իշխանությանը: Այս դասական պայքարը, որն այսօր առկա է, ես կոչում եմ եվրոբոլշևիկյան, որովհետև նրանք ովքեր հարթակին են, դաստիարակվել են բոլշևիկյան շրջանում, բայց Եվրոպայից որոշ օրենքներ են սովորել: Ամբողջ խնդիրը հենց վերջինի մեջ է: Մենք երկրում հաստատել ենք մի Սահմանադրություն, որը չի համապատասխանում մեր արժեքային համակարգին»,-ասաց Արծրուն Պեպանյանը:

Նա հիշեցրեց, որ ֆրանսիացի հոգեբան Լե Բոնը ուսումնասիրություն է իրականացրել աֆրիկյան այն երկրներում, որտեղ ներմուծվել է Ֆրանսիայի Սահմանադրությունը, եկել է մի եզրակացության, համաձայն որի՝ կործանման են դատապարտված այն ազգերը, որտեղ ներմուծում են մեկ այլ երկրի Սահմանադրություն, բայց նախապես այդ ժողովրդի արժեքային համակարգը չեն համապատասխանեցնում դրան։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ