Գևորգ Ղազարյանը կտուգանվի երեկվա խաղին թույլ տված իր անմարդկային արարքի համար


12:42 , 12 սեպտեմբեր, 2012

Մետալուրգը մտադիր է տուգանել Գևորգ ՂազարյանինԵրեկ կայացած Բուլղարիա – Հայաստան հանդիպման (1:0) ժամանակ մեր հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը, ով չկարողացավ զսպել զայրույթն ու գնդակով հարվածեց գնդակ մատակարարող երեխաներից մեկին, զայրացրել է իր ակումբի`Դոնեցկի «Մետալուրգի» ղեկավարությանը: Այս մասին հաղորդում է isport.ua-ն:

«Մետալուրգի» ղեկավարությունը, որը հետևում էր այդ հանդիպմանը, չափազանց դժգոհ է մնացել Գևորգի այդ արարքից և մտադիր է պատժել հայազգի ֆուտբոլիստին: Խոսքը, ամենայն հավանականությամբ, գնում է տուգանքի մասին` խոշոր գումարի տեսքով:

Շատ էլ ճիշտ են արել, հուսով եմ պատժամիջոցներ կլինեն նաև ՀՖՖ-ի կողմից: Հարվածել չի կարելի, երեխաներին հարվածել չի կարելի: