Հայերն ավելի առողջ են քան ադրբեջանցիները, բայց զիջում են վրացիներին. իսկ ցուցակը գլխավորում է Սինգապուրը. Bloomberg


12:36 , 12 սեպտեմբեր, 2012

 

Ամերիկյան Bloomberg ընկերության կողմից կազմված առողջության վարկանիշային ցուցակում առաջատարը Սինգապուրն է, որին հաջորդում են Իտալիան, Ավստրալիան, Շվեյցարիան, Ճապոնիան, Երուսաղեմը, Իսպանիան: Ամենաանառողջ ազգերն են Աֆրիկյան պետությունների ներկայացուցիչները` Մոզամբիկ, Չադ, Կոնգոյի հանրապետություն, Լեսոտո,Սվազիլենդ:
Նախկին ԽՍՀՄ-ի երկրներից ամենաառողջ ազգաբնակչությունը ունեցող երկիրը համարվում է Վրաստանը, որը գտնվում է 71-րդ տեղում: Հայաստանը Լատվիայի հետ միասին կիսում է 79-րդ տեղը,Ադրբեջանը 87-րդ, իսկ Ռուսաստանը 97-րդ տեղում է: