Եթե մի հարյուր տարի էլ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին պիտի հետևենք, մեզնից բան չի մնա


08:51 , 28 հոկտեմբեր, 2014

 Չէ, պիտի ասեմ: «ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթաց» լսելիս արդեն ջղաձգվում եմ: Ո՞վ պետք է կարգավորի: Ինչպես և ջղաձգվում եմ «ցեղասպանության ճանաչումից»: Այս երկու բաների մասին խոսել չարժե: Սրանք վաղուց «կարգավորված և ճանաչված» են: Ժողովրդի նյարդերն անսպառ չեն: Եթե մի հարյուր տարի էլ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին պիտի հետևենք, մեզնից բան չի մնա: Ամբողջ աշխարհն այս երկու «հիմնախնդիրները»  լուծելու խոստումներով բռնել է հայ ժողովրդի ամորձիներից ու ճմռում է: Ցավում է, էլ չենք դիմանում: