Տնտեսության բազմաթիվ ճյուղերում աճ է գրանցվել


16:43 , 27 հոկտեմբեր, 2014

2014թ. սեպտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 5.1% 2013թ. սեպտեմբերի նկատմամբ: Աճ է արձանագրվել տնտեսության բազմաթիվ ճյուղերում։ Արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 7.5%-ով։ Առաջըթաց կա նաև գյուղատնտեսության ոլորտում, որտեղ համախառն արտադրանքի ծավալն աճել է 11.7%-ով: Ինչ վերաբերում է առևտրի շրջանառությունը, ապա այն աճել է 2.4%-ով: Դրական արդյունք է արձանագրվել նաև ծառայությունների շրջանակում, որտեղ ծավալն (առանց առևտրի) աճել է 10.8%-ով: