Երևանի Դավթաշեն թաղամասում ջրի պլանային անջատում կլինի


16:24 , 27 հոկտեմբեր, 2014

Tert.am-ը գրում է․

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հոկտեմբերի 29-ին ժամը 10:00-24:00 կդադարեցվի Դավթաշեն վարչական շրջանի 1-ին բնակելի զանգվածի ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,– ասվում է ընկերության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում: