Բողոքի ակցիա Տարոն Մարգարյանի տան դիմաց


12:24 , 27 հոկտեմբեր, 2014

Կորյուն 23 և 21 շենքերի բնակիչների խոսքով՝ իրենք սպառվել են արդեն: Էլ ուժ չունեն պայքարելու «Sindy club» գիշերային ակումբի դեմ: Ամեն օր գիշերը ժամը 2-ից մինչև առավոտ քուն-դադար չունեն հարբած հաճախորդների, պարուհիներին տուն տեղափոխող տաքսիների վարորդների ձայներից և հայհոյանքներից: Իսկ քաղաքապետը ոչինչ չի ձեռնարկում, քանի որ, ըստ շրջանառվող լուրերի, այդ ակումբը պատկանում է հենց քաղաքապետի ընկերոջը: Բնակիչների խոսքով՝ նրանք պատրաստվում են բողոքի ակցիա կազմակերպել քաղաքապետի տան առջև և գիշերային ժամին: