Ադրբեջանում տղամարդը մահացել է սեփական հարսանիքի ժամանակ. armlur.am


07:15 , 26 հոկտեմբեր, 2014

 Ադրբեջանում տղամարդը մահացել է սեփական հարսանիքի ժամանակArmlur.am -ը գրում է.

Ադրբեջանի Աղջաբեդի շրջանի Հինդարխ գյուղում հարսանիքի ժամանակ փեսացուն հանկարծամահ է եղել, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Տեղի ոստիկանության տվյալներով՝ հանդիսավոր արարողության ժամանակ 32-ամյա փեսացուի՝ Նիամեդդին Մամեդովի առողջական վիճակը կտրուկ վատացել է: Դեպքի վայր է ժամանել շտապ օգնությունը, սակայն հիվանդանոցի ճանապարհին տղամարդը մահացել է: Նախնական տեղեկությունների համաձայն՝ մահվան պատճառ է դարձել սրտի նոպան: