Կեղծ են հաջողություններդ, անգամ անհաջողություններդ են կեղծ, է՜խ Հայաստան


05:33 , 26 հոկտեմբեր, 2014

 Կեղծ են գիտնականներդ, որովհետև հեռու են գիտությունից։
Կեղծ են հեղափոխականներդ, որովհետև Կաստում-գալստուկավորից հեղափոխական չի դուրս գա։
Կեղծ են հոգևորականներդ, որովհետև բենթլիով, ու ռազբոռկա անող հոգևորական չի լինի։
Կեղծ են ոստիկաններդ, որովհետև ավտարիտետ ոստիկան չի լինի։
Կեղծ են բժիշկներդ, որովհետև բիզնեսմեն-բժիշկ չի լինի։
Կեղծ են բարեգործներդ, որովհետև չար բարեգործ չի լինի։
Կեղծ են ժպիտներդ, որ քաղաքում կարելի է տեսնել։ Կեղծ են հաջողություններդ, անգամ անհաջողություններդ են կեղծ, է՜խ Հայաստան....