Ուկրաինան պետք է դադարեցնի մյուսներից փող խնդրելը. Ռումինիայի նախագահ


00:46 , 26 հոկտեմբեր, 2014

Replik.am-ը գրում է․

Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեսկուն խորհուրդ է տվել ուկրաինական իշխանություններին դադարեցնել այլ երկրներից գումար խնդրելը:

«Ռումինիան դեմ չէ օգնել Կևին մարել պարտքերը, սակայն Ուկարիան պետք է հասկանա, որ մեծ երկիր է և պետք է ինքը գտնի միջոցներ գոյատևելու համար` առանց մյուսներից գումար խնդրելու»,-Բրյուսելում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է Բեսեսկուն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եվրոհանձնաժողովը պատրաստ է արագացնել Ուկրաինային 760 մլն եվրոյի ֆինանսական օգնություն տրամադրելու գործընթացը: