Էբոլայից աշխարհում մոտ 5000 մարդ է մահացել, վարակվածների թիվն անցել է 10.000-ը


15:54 , 25 հոկտեմբեր, 2014

Tert.am-ը գրում է․

Էբոլա վարակից մահացած անձանց թիվը հասել է 4.922-ի, հայտնում է gazeta.ru-ն՝ Reuters-ին հղումով։

Առողջապահական համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ ներկայում Էբոլատենդով վարակված անձանց քանակը հասել է 10.141 հոգու։ 

Այս շաբաթ տենդի վիրուսը հայտնաբերվել է Նյու Յորքի բուժաշխատող Կրեյգ Սպենսերի մոտ, ով վերադարձել էր Արևմտյան Աֆրիկայից և այժմ գտնվում է հիվանդանոցում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ