Ազատամարտիկները հիասթափված լքեցին Ազատության հրապարակը


14:41 , 25 հոկտեմբեր, 2014

Երեկ մայրաքաղաքում տեղի ունեցավ ոչ իշխանական ուժերի կազմակերպած երկրորդ հանրահավաքը, որտեղ ելույթ ունեցավ նաև Րաֆֆի Հովհաննիսյանը։
«Ժառանգության» առաջնորդին հանրահավաքից առաջ ազատամարտիկներն առաջարկել էին նստացույց անել։ Պարոն Հովհաննիսյանն իր խոսքի ժամանակ բարձրաձայնեց ազատամարտիկների առաջարկի մասին և ասաց, որ այդ հարցի շուրջ իր ելույթի ժամանակ կխոսի ԲՀԿ առաջնորդը։ 
Ի պատասխան մի քանի հարցերի՝ այս հարցի շուրջ ևս խոսեց ԲՀԿ առաջնորդը։ Նա հստակ նշեց, որ նստացույց չի լինելու։ Այս հայտարարությունից հետո ազատամարտիկները հիասթափված լքեցին Թատերական հրապարակը։

Հետաքրքիր է, պարոն Հովհաննիսյանը իրո՞ք ուզում էր ներկայացնել ազատամարտիկների պահանջը, թե՞ պարզապես ցանկացավ դժվար հարցի առաջ կանգնեցնել ԲՀԿ առաջնորդին։