Սա կատարյալ մուտացիա է, ոչ թե ռեալոպոլիտիկ


14:11 , 25 հոկտեմբեր, 2014

Նոր մտքիս եկավ. 2007թ. Հայաստանում հաստատված մոնղոլաթաթարական բարքերը քննադատած հաստիքային ընդդիմադիր նախկին նախագահն այժմ գովաբանում է իր ծագումնաբանութամբ ու էությամբ մոնղոլաթաթարական նախագիծ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից օգուտները, դրանից ավել էլ՝ հարթակում թագադրում է իր կողմից նախկինում մոնղոլաթաթարական ավազակապետական բուրգի մաս հռչակված ոչ երկրորդական անձի: Սա կատարյալ մուտացիա է, ոչ թե ռեալոպոլիտիկ: Հոլիվուդյան սցենարիստներն անգամ այսպիսի անհավատալի կերպարանափոխությամբ բո-բո կերպար չէին կարող ստեղծել: