Ո՞րն է հազից ազատվելու ամենաարդյունավետ միջոցը


12:03 , 25 հոկտեմբեր, 2014

Հազից ազատվելու ամենաարդյունավետ միջոցը կիտրոնով և մեղրով միջոցների օգտագործումն է: Գիտնականներն ուսումնասիրել են հազի բուժման տարբեր միջոցներ: Պարզվել է, որ օրինակ վիրուսային ինֆեկցիայի հարուցած հազից արագ ազատվել հնարավոր չէ: Այն ինքն իրեն կանցնի, երբ իմունիտետին հաջողվի ամբողջությամբ հաղթահարել հիվանդության հարուցիչ վիրուսը:

Դեղամիջոցների պաշտպանները հաճախ արդարանում են, որ իրենց դեղամիջոցները պետք է ոչ թե հազից ազատեն, այլ կողմնակի ախտանիշներից: Միևնույն ժամանակ, Ընդհանուր մասնագետների թագավորական քոլեջի փոխտնօրեն, բժիշկ Թիմ Բալլարդի կարծիքով՝ որոշ դեղամիջոցներ իրոք կարող են օգնել, և առավել արդյունավետ միջոցներից են մեղր և կիտրոն պարունակող դեղամիջոցները: