Mypage.am-ը գրում է․
Մենք բոլորս համացանցում ինչ-որ բան ենք փնտրում՝ տեղեկատվություն, խորհուրդներ, աշխատանք, շփում և նոր ծանոթություններ: Ֆլիրտ անել կարելի է ինչպես ծանոթության կայքերում, այնպես էլ սոցիալական ցանցերում:
Օնլայն ծանոթանալ և շփվել կարող է ցանկացած օգտատեր. այդտեղ ոչ մի բարդ բան չկա: Զրուցակիցները չեն տեսնում և չեն լսում միմյանց: Ուստի կարելի է ազատություն տալ երևակայությանն ու պատկերացնել ցանկացած բան:
Ամեն դեպքում ֆլիրտի հիմնական կանոններին պետք է հետևել: Իսկ որո՞նք են դրանք: MyNews-ը պատմում է դրանց մասին:
1. Դուք պետք է պատրաստ լինեք, որ ձեր զրուցակիցը խաբում է ձեզ և չի ներկայանում իր իրական կերպարով:
2. Եթե գրանցվում եք ծանոթության կայքում , ձեր նպատակների շարքում ամուսնությունը մի նշեք: Պարզապես թուլացեք և հաճույք ստացեք նոր մարդկանց հետ շփումից:
3. Պետք չէ ամեն ինչ պատմել զրուցակցին: Թող ինչ-որ խորհրդավորություն մնա:Բացի այդ, դա անհրաժեշտ է ձեր անվտանգության համար:
4. Տեղադրեք լուսանկարներ, որտեղ հիանալի տեսք ունեք: Շատ կարևոր է, որպեսզի լուսանկարներում միայնակ լինեք:
4. Օնլայն շփվելիս պետք է լինել զվարթ և հումորով: Խնդիրների մեջ կորած և անընդհատ բողոքող մարդը ոչ ոքի հետաքրքիր չէ:
5. Կապ չունի, թե առաջինն ով կսկսի խոսակցությունը համացանցում: Կարևորը չսկսել պարզունակ «Բարև, ո՞նց ես»-ից: Ինչ-որ օրիգինալ բան հորինեք, որպեսզի միանգամից գրավեք մարդուն:
7. Մի ամաչեք կոմպլիմենտներ անելուց. ցանկացած մարդու հաճելի է, երբ իրեն գովում են: Իսկ եթե ձեզ են գովում, արժանապատվորեն շնորհակալություն հայտնեք:
8. Մի հետաքրքրվեք նախկին հարաբերություններով և մի պատմեք ձեր նախկինների մասին: Ապրեք ներկայով:
9. Ձեզ պատմածի շուրջ հարցեր տվեք: Դրանով ցույց կտաք, որ հետաքրքրված եք դիմացինով, ինչպես նաև հիանալի ունկնդիր եք:
10. Օնլայն շփվելիս ստիպված եք շատ տպել: Հետևեք, որպեսզի ձեր խոսքն առավելագույնս գրագետ ու կիրթ լինի:
11. Լինում է այնպես, որ շփումը կտրուկ փոխարինվում է լռությամբ: Պետք չէ անընդհատ գրել և փորձել պարզել լռության պատճառը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ