«Հրապարակ». Ոսկու շուկայի սեփականատերը խելոքացել է ու հաշտվել աշխատակիցների հետ


08:10 , 25 հոկտեմբեր, 2014

«Ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը, հասկանալով, որ շաբաթներ առաջ իր իսկ շուկայում նախաձեռնած ջարդը կարող է չմարսել՝ աշխատողները կարող են մուռ հանել, խելոքացել է ու հաշտություն կնքել աշխատակիցների հետ:

Ոսկու շուկայից տեղեկացանք, որ նա անգամ հեռախոս է նվիրել «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ ընդվզող ամենաակտիվ կնոջը, ով առաջինն էր գործադուլ արել՝ կառավարության շենքի առջև միտինգի մասնակցելու համար, և Վաղարշ Աբրահամյանի վանդալիզմի արդյունքում ամենատուժածն էր»,-գրում է թերթը: