Տոտալիտար բնույթի միությունների կազմում կամ ազդեցության գոտիներում, որոնք կառավարվում են մեկ կենտրոնից, խոսք չի կարող լինել ժողովրդավարության մասին


00:47 , 25 հոկտեմբեր, 2014

1968թ. Չեխոսլովակիայում, որը ֆորմալ առումով ԽՍՀՄ կազմում չէր, այլ համարվում էր սոցիալիստական ճամբարի երկրներից, տեղի ղեկավարությունը փորձում էր կատարել բարեփոխումներ երկրի կյանքի տարբեր ասպարեզներում՝ այդ ամենը կոչելով «Մարդկային դեմքով» սոցիալիզմի կառուցում: Դրա հետ մեկտեղ նա իր հպատակությունները հայտարարում էր Կրեմլին՝ նշելով, չնայած, որ բարեփոխումների արտաքին քաղաքական կուրսը մնում է նույնը: Սակայն  Մոսկվան շուտով «իր ոճի» մեջ պատասխանեց այդ բոլոր բարեփոխումներին՝ ցույց տալով, որ սոցիալիզմը չի կարող «Մարդկային» դեմք ունենալ: 1968թ. oգոստոսի 21-ի գիշերը սովետական զորքը մտավ Չեխոսլովակիա: Սկսվեց այդ երկրի օկուպացիան:

Հ.Գ. Տոտալիտար բնույթի միությունների կազմում կամ ազդեցության գոտիներում, որոնք կառավարվում են մեկ կենտրոնից, խոսք չի կարող լինել ժողովրդավարության մասին, որովհետև դա հենց մահացու վտանգ է բուն միության համար: