Lurer.com-ը գրում է․
ՆԱՏՕ-ն շարունակում է պնդել, որ Ուկրաինայի տարածքում ռուսական զորքեր են տեղակայված: Այս մասին հայտնել է ՏԱՍՍԸ՝ հղում անելով Եվրոպայում ՆԱՏՕ-ի զինված ուժերի գերագույն հրամանատար գեներալ Ֆիլիպ Բրիդլավին:
«Մենք հետևել ենք Ուկրաինայի տարածքից ռուսական զորքերի դուրս բերման գործընթացին, սակայն նրանք դեռևս գտնվում են երկրի արևելյան տարածաշրջանում», - ասել է Բրիդլավը:
Վերջին անգամ Դոնբասում ռուսական բանակի ներկայության մասին ՆԱՏՕ-ն հայտարարել է 2014թ.-ի սեպտեմբերի 30-ին: