Replik.am-ը գրում է․
Ինչպես հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները, Միացյալ ազգերի կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ) հաստատել է, որ Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը պատկանում է Ուկրաինային։
Ուկրաինայի ԱԳ փոխնախարար Սերգեյ Կիսլիցան Twitter-ի իր էջում գրել է. «ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Ղրիմի Ինքնավար Հանրապետության պատկանելությունն Ուկրաինային, ինչ էլ որ Ռուսաստանը չասի և ինչպես էլ չարդարանա»:
Ըստ նրա՝ այդ որոշմանը դեմ են քվեարկել 25 մասնակից երկրներից միայն 3-ը՝ Ռուսաստանը, Կուբան և Չինաստանը։