Ջուր չի լինելու


19:53 , 24 հոկտեմբեր, 2014

Neonews.am-ը գրում է․

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ.հոկտեմբերի 27-ին ժամը 10:00-ից մինչև հոկտեմբերի 28-ը ժամը 10:00-ն դադարեցվելու է Եղվարդ քաղաքի Երևանյան և Նատի թաղամասերի, Առափնյա, Կայարան, Չարենցի, Արարատյան, Նալբանդյան, Շիրակի, Շիրազի, Թարգմանչաց, Կնունյանց, Պռոշյան և Րաֆֆու փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: