Ի հայտ է եկել iPhone 6-ի ևս մեկ լուրջ թերություն


19:21 , 24 հոկտեմբեր, 2014

Replik.am-ը գրում է․

Այն բանից հետո, երբ հանրության դատին ներկայացվեց iPhone 6-ը, շատ օգտատերեր սկսեցին հայտարարել, որ իրենց դուր չեն գալիս գաջետի հետևի մասի պլաստիկա գծերը: Իսկ այժմ ոմանք արդեն բողոքում են, որ այդ սպիտակ գծերը անդառնալիորեն կապտում են, եթե սարքը պարբերաբար լինում է ջինսերի գրպաններում: Նշենք, որ գծերը, որոնց մասին խոսքը գնում է, թույլ են տալիս սարքին ավելի լավ աշխատել, քանի որ դրանցում ալեհավաք է տեղադրված: Սակայն, ինչպես երևում է, առանց այդ էլ վիճելի դետալը  կարող է անդառնալի վնաս հասցնել iPhone 6-ի արտաքին տեսքին:

Հավելենք, որ iPhone 6-ի հետ կապված սա առաջին սկանդալը չէ, քանի որ դրա ի հայտ գալուց հետո սկսեցին նաև այն խոսակցությունները, որ սարքը հեշտությամբ կարող է ճկվել գրպանում: