Վարդան Օսկանյանին սուլելու փոխարեն դիմավորեցին ծափերով


18:02 , 24 հոկտեմբեր, 2014

Այս հանրահավաքն ավելի մարդաշատ չէ, քան նախորդը. մասնակիցների թիվը չի գերազանցում 15000-ը: Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած համաժողովրդական շարժման օրերին այս հրապարակն ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանին դիմավորում էր սուլոցներով՝ նրան համարելով «Մարտի 1»-ի պատասխանատուներից մեկը: Այսօր Օսկանյանին դիմավորեցին ու ճանապարհեցին ծափերով: