Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ


16:06 , 24 հոկտեմբեր, 2014

Tert.am-ը գրում է․

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։ 

Վարչապետը բարձր է գնահատել դեսպանի գործունեությունը հայ-ֆրանսիական բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման գործում: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Անրի Ռենոյին՝ սերտ համագործակցության համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ