Չքավոր աֆրիկացիներ, ովքեր պատրաստ են սեփական կյանքի գնով գաղթել Եվրոպա. հուզիչ ֆոտոշարք


12:18 , 24 հոկտեմբեր, 2014

Աֆրիկայի բազում բնակիչների համար Եվրոպան հանդիսանում է դրախտ երկրի վրա, որին նրանք ձգտում են հասնել ամեն գնով, երբեմն անգամ սեփական կյանքի գնով։ Նրանք հիմնականում փորձում են ծովային ճանապարհով հասնել Եվրոպա` վտանգելով իրենց կյանքը։ Նրանք նստում են գերբեռնված փոքրիկ նավերի կողին։ Այդ նավերը հաճախ խորտակվում են։ Փրկարարական ծառայության աշխատակիցներին հաջողվում է փրկել աղետում հայտնվածներից շատերին։ «Reuters»-ի ֆոտոթղթակից Դարին Զամիթ Լուպին եղել է փրկարարական նավակի կողին նմանատիպ օպերացիաներից մեկի ժամանակ և լուսանկարել է այն ամենն, ինչ այնտեղ կատարվում էր։  

Dobratsya do Evropy riskuya svoej zhiznyu 1 Добраться до Европы рискуя своей жизнью

1. «Phoenix» նավը, որը պատկանում է Ներգաղթյալների աջակցության առափնյա կայանին (MOAS), կանոնավորապես ծով է դուրս գալիս Լամպեդուզայից` Աֆրիկայից գաղթածներին օգնելու համար։ Այս ներգաղթյալները, վտանգելով իրենց կյանքը, փորձում են Իտալիա հասնել շատ փոքրիկ նավերով կամ փրկարարական նավակներով։ Միայն այս տարի Իտալիա է ժամանել ավելի քան 22 000 ապօրինի ներգաղթյալ։ Սա տասն անգամով գերազանցում է 2013 թ.-ի ցուցանիշները։   

Dobratsya do Evropy riskuya svoej zhiznyu 2 Добраться до Европы рискуя своей жизнью

2. Ցավոք, այն փոքրիկ նավակները, որոնցով գաղթականները փորձում են  հասնել Եվրոպա, չեն կարող անխափան շահագործվել ծովային բարդ պայմաններում։ Երբ մոռացության ենթարկված նավակը խորտակվում է, փրկարարներն անհապաղ օգնության են շտապում, սակայն երբեմն նրանք պարզապես ի վիճակի չեն լինում փրկել բոլոր ուղևորներին, որովհետև նավակները սվրբ. գերբեռնված են լինում ուղևորներով։ 

Dobratsya do Evropy riskuya svoej zhiznyu 3 Добраться до Европы рискуя своей жизнью

3. Անցյալ տարի Իտալիայի կառավարությունը նախաձեռնեց «Mare Nostrum» ծրագիրը, որը միտված էր ապահովել ծովային ճանապարհով Իտալիա հասնելու փորձեր կատարող գաղթականների անվտանգությունը։

Dobratsya do Evropy riskuya svoej zhiznyu 4 Добраться до Европы рискуя своей жизнью

4. Իտալիայի իշխանությունների ներկայացուցիչները նավի վրա մասնակցում են անցյալ տարի այս վայրում խեղդված 366 գաղթականների հիշատակին նվիրված արարողությանը։ 

Dobratsya do Evropy riskuya svoej zhiznyu 5 Добраться до Европы рискуя своей жизнью

5. Իտալական ռազմական նավերը վերահսկում են Թունիսից դեպի Սիցիլիա ընկած ջրային տարածքը։ Իշխանությունները ցանկանում են կանխարգելել դժբախտ պատահարները, հատկապես այնպիսիք, որոնց ժամանակ մեծ թվով մարդիկ են զոհվում։ Օրինակ՝ անցյալ տարվա հոկտեմբերին Լամպեդուզա կղզու մոտակայքում  մոտ 366 մարդ ջրահեղձ եղավ։ 

Dobratsya do Evropy riskuya svoej zhiznyu 6 Добраться до Европы рискуя своей жизнью

6. Աֆրիկայի փրկված գաղթականները «Phoenix» նավի տախտակամածին։ 

 

Dobratsya do Evropy riskuya svoej zhiznyu 7 Добраться до Европы рискуя своей жизнью 

7. 104 մարդուց բաղկացած այս խումբը փորձում էր Աֆրիկայից Իտալիայի ափերին  հասնել մի փոքրիկ նավակով։ 

Dobratsya do Evropy riskuya svoej zhiznyu 8 Добраться до Европы рискуя своей жизнью

8. Մոռացության մատնված այս փոքրիկ նավակով երթևեկել են շատ անհույս մարդիկ։ 

Dobratsya do Evropy riskuya svoej zhiznyu 9 Добраться до Европы рискуя своей жизнью

9. Գաղթականների այս խմբի բախտը բերեց. առափնյա պահակախումբը ժամանակին հայտնաբերեց նրանց։

 

Dobratsya do Evropy riskuya svoej zhiznyu 10 Добраться до Европы рискуя своей жизнью

10. Պահակները ապօրինի գաղթականներին փրկաբաճկոններ են նետում։ Անգամ եթե նավակը սկսի խորտակվել, մարդիկ կկարողանան ջրի մակերևույթին մնալ, մինչև որ փրկարարները նրանց օգնության հասնեն։ 

 

Dobratsya do Evropy riskuya svoej zhiznyu 11 Добраться до Европы рискуя своей жизнью

Dobratsya do Evropy riskuya svoej zhiznyu 12 Добраться до Европы рискуя своей жизнью

 

Dobratsya do Evropy riskuya svoej zhiznyu 13 Добраться до Европы рискуя своей жизнью

11. 104 մարդ մի փոքրիկ նավակի վրա։ Որքան անհույս վիճակում մարդ պետք է լինի, որպեսզի բաղձալի Եվրոպային հասնելու համար այսքան վտանգավոր ճանապարհորդություն ձեռնարկի։  

Dobratsya do Evropy riskuya svoej zhiznyu 14 Добраться до Европы рискуя своей жизнью

12. Աֆրիկացիներին փրկելու համար ձեռնարկված օպերացիայի սկիզբը։ Փրկարարական ծառայության անձնակազմը ապահովության համար կրում է դիմակներ, ձեռնոցներ ու հատուկ հագուստ։ 

Dobratsya do Evropy riskuya svoej zhiznyu 15 Добраться до Европы рискуя своей жизнью

13. Այս անգամ հաջողությունը ժպտաց գաղթականներին, և նրանց բոլորին հաջողվեց փրկել, սակայն միշտ չէ, որ սահմանի ապօրինի հատման դեպքերն այդքան լավ ավարտ են ունենում։