Իրաքյան ուժերը եզդիներին փոքր քանակությամբ զինամթերք են բերել


21:43 , 23 հոկտեմբեր, 2014

Սինջարում «Սինջարի պաշտպանության ուժերի» և այսպես կոչված «Իսլամական պետության» միջև թեժ մարտեր են այժմ ընթանում:
Առավոտյան եզդիներին օգնության են եկել Իրաքի կենտրոնական իշխանությանը պատկանող երկու ռազմական ուղղաթիռ, որոնք ավիահարվածներ են հասնում իսլամիստների դիրքերին:
Իրաքյան ուժերը նաև եզդիներին փոքր քանակությամբ զինամթերք են բերել:
Միևնույն ժամանակ իսլամիստները, փոխելով ռազմավարությունը, առաջնագծում տեղակայել են մեծ թվով դիպուկահարներ:
Մարտական այս գիշերը կարող է վճռական լինել:
Հաջողություն մեր ՏՂԵՐՔԻՆ!