Տարբերություն չեմ տեսնում ՀՀԿ ու ԲՀԿ միջև


15:05 , 23 հոկտեմբեր, 2014

Եթե իրական է սպորտի նախարարի կողմից ոչ իշխանական եռյակի առաջին հանրահավաքին մարզաշխարհի ներկայացուցիչներին պարտադրաբար Ազատության հրապարակ ուղարկելու լուրը, ապա որքան իրավացի եմ ես ու ինձ նմանները, որ տարբերություն չեմ տեսնում ՀՀԿ ու ԲՀԿ միջև: Երևանի Թատերական հրապարակը վերանվանվեց Ազատության հրապարակի հենց այն պատճառով, որ մարդիկ գնում էին այնտեղ ներքին համոզմունքների ուժով և ոչ թե նրանց պարտադրում էին ներկայանալ այնտեղ գլխաքանակ ապահովելու նպատակով: